Հետ կանչել

21/01/2010

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո թուրքական իշխանությունները խորհրդարանից պետք է հետ կանչեն արձանագրությունները: Ըստ «Անկարա» գործակալության` երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին: «ՀՀ ՍԴ-ի այդ որոշմամբ եւս մեկ անգամ պարզ դարձավ Հայաստանի` միջազգային իրավունքին հակասող գործելաոճը եւ այն, որ Թուրքիայի հանդեպ տածած թշնամանքը չի փոխվել: Ստեղծված իրավիճակը «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության եւ Արձանագրությունների տակ իր ստորագրությունը դրած արտգործնախարարի խայտառակ պարտությունն է»,- ասված է հայտարարության մեջ: