Պատրաստ են

21/01/2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, որ եթե Թուրքիայի Մեծ ժողովը հաստատի հայ-թուրքական արձանագրություններն այնպես, ինչպես դրանք ստորագրվել են, ապա իր կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ն այն վավերացնելու վերապահումներ չի ունենա: «Մեծ ժողովը եթե վավերացնի նույն տեսքով, ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է վավերացնել»,- հայտարարել է նա:

Սակայն, ըստ նրա` եթե Թուրքիան չվավերացնի այն, ապա դա կլինի Թուրքիայի պարտությունը, որովհետեւ «այդ երկրի միջազգային վարկը կընկնի, այն կդառնա անվստահելի գործընկեր աշխարհի համար»: