ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը դեռեւս շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում` բժիշկների մշտական հսկողության տակ: Այդ մասին «Ա1+»-ին ասել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին մարտի 1-ի գործով դատապարտված, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության, իսկ դեկտեմբերի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: