Հայկական սինդրո՞մ

17/12/2009

Երեկ մայրաքաղաքում լուրեր էին տարածվել, թե Հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել մեծ թվով հղի կանայք: Ընդ որում, հիվանդանոցի այցելուները պատմում էին, որ բազմաթիվ հղի կանանց առկայությունը խուճապ էր առաջացրել հիվանդանոցում, քանի որ այն կապվում էր խոզագրիպի համաճարակի տարածման հետ: Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունն` ասելով, որ հղի կանանց ծննդատուն կամ հիվանդանոց տեղափոխելու զանգվածային դեպքեր չեն եղել: «Հայկական սինդրոմ է, չեղած տեղից աղմուկ են սարքում»,- ասաց նա: