«Դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է A/H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 80 դեպք, որից 2-ը` մահվան ելքով: Լաբորատոր փորձաքննությամբ հաստատված մահվան 2 դեպքերից առաջինը երիտասարդ մի տղամարդ է, երկրորդը` 16-շաբաթական հղի մի կին, ով ծանր վիճակում Հրազդանից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ եւ մահացել է: Երկու հիվանդներն էլ բժիշկներին են դիմել հիվանդացության վերջին փուլում, եւ նրանց փրկել չի հաջողվել»: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Ըստ նրա, երկու զոհերի մոտ էլ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ, ինչը դարձել է մահվան անմիջական պատճառ: