«IRNA» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի նավթի նախարարի
տեղակալ Մոհամմադ Հադի Նեջադ Հոսեինյանը երեքշաբթի օրը հույս է հայտնել,
որ իրանական գազը Եվրոպա արտահանելու ծրագիրը քննարկելու համար Իրանի,
Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հնգակողմ հանդիպումը
կկայանա մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Նախարարը շեշտել է Եվրոպայի համար
իրանական գազի կարեւորությունը, ավելացնելով, որ իրանական գազը կարող է
արտահանվել նաեւ Չինաստան, Հնդկաստան եւ Պակիստան: Ներկայումս քննարկվում
է իրանական գազը Եվրոպա արտահանելու 2 ճանապարհ՝
Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոպա եւ
Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա-Եվրոպա: Նախագծերից
յուրաքանչյուրի իրականացման համար կպահանջվի մոտ 10 մլրդ դոլար: