Եթե հիվանդությունը հենց սկզբում չես բռնում, ուշացած միջոցներն այլեւս անօգուտ են։
Օվիդիոս
B խմբի վիտամինները եւ վիտամին C-ն մարդու օրգանիզմը չի արտադրում։ Անփոխարինելի այս վիտամինները, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե, մարդը ստանում է սննդի միջոցով։
Գրիպով հիվանդանալու դեպքում վիրուսը արագ տարածվում է բջիջներում՝ առաջ բերելով վիտամինների եւ կենսաակտիվ այլ նյութերի դեֆիցիտ։ Պրոցեսն ավելի է բարդանում, եթե մարդը չի ընդունում վիտամիններով հարուստ սնունդ։ Վիտամինների դեֆիցիտը խախտում է նյութափոխանակության նորմալ ընթացքը եւ թուլացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ադապտացիոն ունակությունը շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։
Կենդանի օրգանիզմի ադապտացիոն ունակությունների խախտումը բոլոր հիվանդությունների՝ այդ թվում եւ գրիպի, գլխավոր պատճառներից մեկն է։ Դրա ֆոնին՝ թուլանում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները գրիպի վիրուսի նկատմամբ, խանգարվում է հակաօքսիդանտ համակարգի ֆունկցիան։ Դա էլ, իր հերթին, բարենպաստ պայմաններ է ստեղծում օրգանիզմում մեծ քանակով, այսպես կոչված, ազատ ռադիկալների ձեւավորման համար, որոնք քայքայում են ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ բջիջները։
Այդ իսկ պատճառով՝ ցանկացած հիվանդության (այդ թվում եւ՝ գրիպի) կանխարգելման եւ բուժման համար նախեւառաջ կարեւոր է վերացնել ադապտացիոն համակարգի խանգարման պատճառը։ Այսինքն՝ վերացնել կենսաակտիվ նյութերի դեֆիցիտը եւ վերականգնել նյութափոխանակության նորմալ ընթացքը։
«Հելիոտոն» կենսաակտիվ սննդային հավելումը ակտիվորեն նպաստում է այս խնդիրների արդյունավետ լուծմանը։ Խաղողից պատրաստված, բնական այս պրեպարատը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, վիտամիններ B1, B2, PP, ֆոլաթթու, ինչպես նաեւ հանքային նյութեր՝ Ca, K, Na, Fe, Mg, եւ ամինաթթուներ՝ այդ թվում՝ տրեոնին, տրիպտոֆան, լիզին, ֆենիլալանին, մեթիոնին, պրոլին, տիրոզին, արգինին։ Իր այս պարունակության շնորհիվ՝ «Հելիոտոնը» բարենպաստ ազդեցություն է թողնում.
– իմունային համակարգի վրա՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ,
– ադապտացիոն համակարգի վրա,
– հակաօքսիդանտ համակարգի վրա՝ չեզոքացնելով ազատ ռադիկալների ավելորդ քանակությունը եւ «վերանորոգելով» վիրուսի հետեւանքով քայքայված բջիջները։
Ավելացնենք, որ «Հելիոտոնը» բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք է՝ պատրաստված բացառապես հայկական խաղողից։ Իսկ գնի առումով՝ անհամեմատ էժան արտասահմանյան նմանատիպ պրեպարատներից։
Պրեպարատը կարող եք ձեռք բերել «Վիտամաքս» դեղատնից (Սախարովի հրապարակի հարեւանությամբ) եւ «911» ցանցի դեղատներից։
Տեղեկությունների համար կարող եք գրել մեզ` [email protected], կամ զանգահարել 094-41-22-77 հեռախոսահամարով։