Երեկվա դրությամբ՝ Հայաստանում A/H1N1 տեսակի վիրուսով ախտահարվածների թիվը հասել է 49-ի: ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ` մահվան ելք, բարեբախտաբար, չի արձանագրվել: Ներկայումս հիվանդները ստանում են համապատասխան բուժօգնություն, եւ, հարկ եղած դեպքում, ըստ նրա` մասնագետի ցուցումով ոմանք անվճար ստանում են «Տամիֆլյու» դեղամիջոցը: Շ. Հունանյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ դեղամիջոցի դեֆիցիտ մեր հանրապետությունում դեռեւս գոյություն չունի, սակայն Առողջապահության նախարարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բանակցություններ է վարում` նոր խմբաքանակ ՀՀ տեղափոխելու նպատակով: Չնայած դրան` մամլո խոսնակի ասելով` «Տամիֆլյու»-ով անհրաժեշտ քանակությամբ ապահովված են ինչպես առաջնային բուժօգնության հիմնարկները, այնպես էլ` հիվանդանոցները: