Երեկ մայրաքաղաքում լուրեր էին տարածվել այն մասին, թե օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Խոզագրիպ» /A/H1N1 տեսակի վիրուսով թվով վեց հիվանդներ, որոնցից հինգը մահացել են: ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանից փորձեցինք ճշտել այս տեղեկության իսկությունը: «Նման բան չկա, եւ «Խոզագրիպով» հիվանդներ «Էրեբունի» բուժկենտրոն չեն ընդունվել: Դրանք ճշմարտությանը չհամապատասխանող սուտ լուրեր են»,- մեզ հետ զրույցում հերքեց Շ. Հունանյանը: