Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նշված գործի համարն է N 41340/09: Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը եւ Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում, ՀՀ-ին պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: