Մարդու իրավունքների օրը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ, նշվում է 1950 թվականից սկսած, ամեն տարի, դեկտեմբերի 10-ին։ 1948թ. հենց այդ օրն է Գլխավոր ասամբլեան ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ ԳԱ-ն իր արձանագրության մեջ բոլոր երկրներին առաջարկել է համապատասխան զեկույցներ ներկայացնել՝ Մարդու իրավունքների օրը նշելու կապակցությամբ։ Այդ օրվա միջոցառումների կոորդինացման գործում կարեւոր դեր է խաղում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ Ի դեպ, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում Մարդու իրավունքների օրը ազգային տոն է, սակայն նշվում է ոչ թե դեկտեմբերի 10-ին, այլ՝ մարտի 21-ին։ Իսկ, օրինակ, Կիրիբադում դեկտեմբերի 10-ը ոչ աշխատանքային օր է։