«Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը» (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ)

26/11/2009

ԱՄՆ կառավարությունը հայտարարում է 2010թ. «Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը» (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ): Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձման վերջնաժամկետն է` 2009թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի, ժամը 17:00:

«Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը» (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետեւյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` հաշվապահություն, գյուղատնտեսություն, մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն, բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք, տնտեսագիտություն, կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, երկրաբանություն, սպասարկման եւ տուրիզմի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, քաղաքաշինություն եւ ամերիկագիտություն: Ուշադրություն դարձրեք, որ այլ մասնագիտություններ եւս կդիտարկվեն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:

Ծրագրի հաղթողները պետք է.

– այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
– առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ),
– ինչպես նաեւ երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն գործնական աշխատանքների
– Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում եւ կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ: Մյուս բոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ եւ կբնակվեն հանրակացարաններում:
– Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է եւ ապահովում է.
– աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
– դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
– բժշկական ապահովագրություն
– համալսարանի ուսման վարձը եւ անհրաժեշտ ուսումնական վճարները
– ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար
– դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
– գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
– շրջանավարտների համար նախատեսված համագործակցության եւ վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչեւ հայցադիմումի լրացնելը ծանոթացեք հայցադիմումի լրացման հրահանգներին.

– Online application instructions (Օնլայն հայցադիմումի հրահանգներ)
(http://www.irex.org/programs/ugrad/2010-11_ugrad_online_application_instructions.doc)

– Online application (Օնլայն հայցադիմումը)
(https://oas.irex.org/ugrad)

Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը (տես առաջին եւ երկրորդ բաժինները) կամ օգտվել կից ուղարկված հայցադիմումի փաթեթից: Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնեք ք. Երեւան, Զարոբյան 32 հասցեում գտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ (կամ Այռեքսի այլ գրասենյակներ) մինչեւ դեկտեմբերի 7-ը, երկուշաբթի, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):

– Paper Application Instructions (Տպագիր հայցադիմումի հրահանգներ)(http://www.irex.org/programs/ugrad/2010-11_ugrad_paper_instructions.doc)

– Paper Application (Part 1) (Տպագիր հայցադիմումի առաջին բաժին)
(http://www.irex.org/programs/ugrad/2010-11_ugrad_application.pdf)

– Paper Application (Part 2) (Տպագիր հայցադիմումի երկրորդ բաժին)
(http://www.irex.org/programs/ugrad/2010-11_ugrad_application-part2.doc)

Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք [email protected] էլեկտրոնային փոստին:

Այռեքս Հայաստան
Երեւան 0009, Զարոբյան 32
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս` (374-10) 52 66 21 ընդ.. 220
Էլ. Փոստ` [email protected]