Հայաստանյան մասնաճյուղ
ԲՀԻՕՀՀՄ-ն ընդունում է դիմումներ ՀՀ քաղաքացիներից 2010-20101 ուսումնական տարվա OSI/FCO CHEVENING/UNIVERSITY OF ESSEX կրթաթոշակի համար: Կրթաթոշակը շնորհվում է Մարդու իրավունքների կենտրոնում մեկամյա մագիստրական ծրագրում ուսանելու համար: Կրթաթոշակն ապահովում է մեկ անհատի ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության վարձը: Ուսումն ավարտելուց հետո ուսանողները պետք է վերադառնան Հայաստան իրենց աշխատանքը կամ ուսումը շարունակելու պայմանով:
Դիմողները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ եւ բնակվեն Հայաստանում, ունենան բարձրագույն կրթություն եւ գերազանց ակադեմիական որակավորում, լավ տիրապետեն անգլերեն լեզվին (մին. IELTS – 7.0) եւ ունենան աշխատանքային փորձ մարդու իրավունքների բնագավառում: Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2010թ. հունվարի 18-ը: Դիմումները պետք է հանձնել 4 օրինակով (1 բնօրինակ եւ 3 պատճեն) Դիմումի ձեւի եւ լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://www.osi.am կամ դիմել ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ հետեւյալ հասցեով. Երեւան, Թումանյան փ. 2-րդ փակուղի, տուն 7/1.
Հեռ. 53 38 62, 53 67 58, Email: [email protected]