Վերջին ֆուտուրիստը

17/11/2009

Նոյեմբերի 12-ին Նյու Յորքում 72 տարեկան հասակում մահացել է հայազգի նշանավոր նկարիչ եւ գրող-կոնցեպտուալիստ Վահրիճ Բախչանյանը, ում համարում էին «մեր ժամանակների վերջին ֆուտուրիստներից»: Բախչանյանը ծնվել էր Խարկովում, երկար տարիներ աշխատել Մոսկվայում` տպագրվելով «Լիտերատուրնայա գազետա» թերթում, իսկ 1974-ից տեղափոխվել եւ հաստատվել էր ԱՄՆ-ում: Վահրիճ Բախչանյանի կատակային արտահայտությունները մեծ տարածում են ստացել, իսկ նրա ծաղրանկարները ցուցադրվել են մի շարք երկրներում: Բախչանյանն իրեն հայ էր համարում 150%-ով, քանի որ «անգամ խորթ մայրը հայ էր»: