Հայ դպրոցականների թիմը երկու ոսկե մեդալ է շահել Չինաստանում կայացած Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային մասնակցում էին երկու տասնյակից ավելի երկրներ` Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Իտալիա, Կորեա, Շվեդիա եւ այլն: Հայաստանցի դպրոցականները սովորում են «Քվանտ» վարժարանում եւ Երեւանի ֆիզմաթ դպրոցում: Հայկական թիմին օլիմպիադային նախապատրաստվելու եւ այլ խնդիրների համար ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը` «Հեռանկար» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է այս տարվա սեպտեմբերից` աջակցելու համար գիտության, կրթության եւ մշակույթի հեռանկարային նախաձեռնություններին: Ըստ ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր գործարար Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցել հայ դպրոցականներին` տարբեր միջազգային նշանակության մրցույթներում հաջող հանդես գալու համար: