Աճուրդ բաց երկնքի տակ

27/08/2005

Եվ այսպես «Հայֆիլմը» վաճառվեց։ Ավելի ճիշտ՝ «Գույք պարտքի դիմաց»
սկզբունքով հանձնվեց Ջերարդ Գաֆէսճեանին։ Ամենայն հավանականությամբ,
առաջիկայում կվաճառվի նաեւ մարզահամերգային համալիրը։ Ընդ որում, այն
նույնպես կվաճառվի ազգությամբ հայ գործարարի։

Իհարկե, սեփականաշնորհումից հետո «Հայֆիլմի» վիճակն ավելի վատ չի լինի,
քան հիմա է։ Ավելի վատ վիճակ պարզապես դժվար է պատկերացնել։ Ոչ էլ
մարզահամերգային համալիրի վիճակն ավելի կվատանա։ Պարզապես ցավալի է, որ
Հայաստանում նման ներդրումներ կատարում են միայն օտարերկրյա քաղաքացիները։
Ըստ երեւույթին, նրանք ավելի պաշտպանված են իշխանությունների
կամայականություններից։