Ո՞ւմ են փնտրում

27/08/2005

Վերջին մի քանի օրերին Երեւան մտնող մայրուղիներում եւ քաղաքի հանգուցային
ճանապարհահատվածներում ուժեղացված էր Պետավտոտեսչության հսկողությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն, ավտոմատներով զինված ոստիկանները
հատկապես ուշադիր են արծաթագույն «Մերսեդեսների» նկատմամբ: Ոստիկանության
լրատվության բաժնից Արմեն Մալխասյանը դա կապեց Տաուշի մարզի Ոսկեպար
գյուղում վիճաբանության ժամանակ ՌԴ քաղաքացի Բորյա Հակոբյանին սպանողին
հայտնաբերելու միջոցառումների հետ: Մեզ հաջողվեց պարզել, որ Հակոբյանը
ռուսաստանյան խոշոր գործարարներից է եւ Հայաստան էր եկել մոր մահվան
տարեդարձը նշելու համար։ Նա ոչ թե սպանվել է, այլ՝ միայն տուժել։ Այլ
տեղեկությունների համաձայն, ուժեղացված հսկողությունը կապված է
դատավորներից մեկին առնչվող միջադեպի հետ։