Նա/Նե

11/11/2009

Բրիտանական խորհուրդը՝ Երեւանում բրիտանական դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Wo/men in Politics» ծրագրի շրջանակում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների մրցույթ։

Մրցույթին իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակող լրատվամիջոցները եւ անկախ լրագրողները։ Մամուլում տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող է առաջադրվել նաեւ հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից։

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2009թ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացքում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին։ Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում։

Մրցանակները տրվելու են հետեւյալ անվանակարգերում՝

1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիո նյութ
4. Առցանց եւ բլոգ հոդված
5. Սոցիալական գովազդ
6. ֆոտո ռեպորտաժ
7. Առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս օգտագործում է կնոջ կերպարը:

Հայտերը ընդունվում են մինչեւ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2009 թ.-ի հունվարի վերջին եւ կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ Արմինա Մխիթարյանին, Բաղրամյան 24 հասցեով կամ ուղարկել Armina.Mkhitaryan @britishcouncil.am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։

[email protected]
Բաղրամյան 24, Երեւան, +374 10 569 923 ն.հ.123