H1N1 վարակով` «Խոզի գրիպով» վարակվածների թիվը Ադրբեջանում հասել է 14-ի: Այդ մասին երեկ հայտարարել է Բաքվի Առողջապահության վարչության հիգիենայի եւ համաճարակաբանության կենտրոնի հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Էլմիրա Ալիեւան: Նրա խոսքերով, հիվանդների մեծ մասը Ուկրաինայից ժամանածներ են, իսկ 3 հոգին՝ նրանց հետ կապի մեջ մտածները: «Բացի այդ, վարակվածներից մեկը ուսանող է, որ սովորում էր Թուրքիայում, եւս մեկ վարակված Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, որն աշխատում էր Ադրբեջանում»: Ալիեւան հայտնել է, որ «Խոզի գրիպից» մահացության դեպքեր չեն արձանագրվել, բոլոր հիվանդների վիճակը նորմալ է, մի մասն անգամ դուրս է գրվել եւ ամբուլատոր բուժօգնություն է ստանում: Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Խոզի գրիպով» վարակման առաջին դեպքերն արձանագրվել էին դեռ հուլիսին: 3-րդը եղավ Քյուրդեմիրի մի բնակչուհի, որի մոտ նոյեմբերի 4-ին, Ուկրաինայից վերադառնալիս, հայտնաբերվել էր վարակը: Նոյեմբերի 5-ին Առողջապահության նախարարությունը հաստատել էր վարակման՝ 2, իսկ 9-ին՝ 8 դեպք: