Պարզվում է, «Խոզի գրիպի» դեմ զենքի բաղադրատոմսն առավել քան պարզ է եւ կարող է պատրաստվել յուրաքանչյուր կենսաքիմիական լաբորատորիայում: Համենայնդեպս նման եզրակացության են հանգել չինացի պրոֆեսոր Խան Յումի ղեկավարությամբ գործող խմբի պատրաստած բաղադրատոմսի հեղինակները. նրանք սովորական ջուրն անցկացրել են օզոնատորի միջով` այն մաքրելով եւ հագեցնելով թթվածնային իոններով, այնուհետեւ հարստացված ջուրը խառնել են փոքր քանակությամբ աղաթթվի հետ: Թեստավորման ընթացքում օզոնացված եւ աղաթթվով հագեցած ջրում գիտնականները հայտնաբերել են HCl եւ պարզել, որ նման ջուրը ապաակտիվացնում է համաճարակը: