Քավության նոխա՞զ

05/11/2009

Հայաստանի ոստիկանությունում ավարտվել է Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործն ուղարկվել է դատարան: Ըստ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, Քրեական օրենսգրքի 285 հոդվածի հատկանիշներով` «վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը», մեղադրանք է առաջադրվել գործարանի արտադրության պետի նկատմամբ: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասում մայիսին տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։