Թեյը, սունկը եւ գինին չեզոքացնում են մանրէները

05/11/2009

Հարվարդի համալսարանի գիտնականները յուրօրինակ գիտական թեյախմություն էին կազմակերպել, որի արդյունքում պարզվեց, որ թեյի բաղադրության մեջ կան այնպիսի շնորհալի տարրեր, որոնք սպանում են մանրէները եւ այլ վնասակար ու ախտածին նյութեր: Նման տարրեր առկա են նաեւ գինու ու սնկի բաղադրության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ այս կամ այն հիվանդության դեպքում պետք է դեն նետել բժշկի նշանակած դեղատոմսերը եւ դրանց փոխարեն լիտրերով թեյ, գինի խմել կամ սունկ ուտել: Պարզապես պետք է իմանալ, որ շատ թեյ խմողների իմունային համակարգն այս կամ այն հիվանդությունը հաղթահարում է 6 անգամ արագ, քան սրճամոլներինը: Իսկ օղի խմողներն ավելի լավ է անցնեն գինու, իհարկե, չարաշահել չի կարելի: