Կան մարդիկ, որ երկու «զբաղմունքները»` ուտելն ու ընթերցելը, կատարում են միաժամանակ: Ուտելիս ընթերցել չի կարելի: Թերթելով գիրքն ընթրիքի ժամանակ, ընթերցելով դասագիրքը ճաշելիս, կամա թե ակամա, ուշադրությունը ցրվում է: Ընթերցվածը դժվար է հիշվում եւ ընկալվում: Ընթերցելու սովորությունն ուտելիս ազդում է մարդու կեցվածքի վրա, ոչ բնական դիրք է գրավում գլուխը, պարանոցի մկանները լարվում են: Այն ազդում է նաեւ տեսողության վրա, քանի որ չեն պահպանվում տարրական կանոններ: Աղետամոքսային տրակտի աշխատանքը պայմանավորված է ռեֆլեկտորային աշխատանքով: Դրա համար անհրաժեշտ է սկզբում տեսնել ուտելիքը, զգալ հոտն, ապա` համտեսել: Մի քանի րոպե անց, երբ զգացել եք ուտելիքի համը, զգալի չափով ուժեղանում է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի եւ աղիների հյութազատությունը, ինչպես նաեւ՝ լեղարտադրությունը: Իսկ ընթերցելիս, երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած է ընթերցանության վրա, կտրուկ ընկնում է ռեֆլեկտոր փուլը: Այսինքն՝ դուք կուլ եք տալիս ուտելիքը` առանց զգալու դրա համնուհոտը: Ուտելիքն ընկնելով ստամոքս, բավականին երկար ժամանակ չի մարսվի, քանի որ ստամոքսահյութն ու տարբեր ֆերմենտներն արտազատվում են 2-3 անգամ քիչ: Այստեղից էլ խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, իր հետ բերելով հիվանդագին վիճակներ: Այս վնասակար սովորությունը կարող է սրել եւ խորացնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները` գաստրիտ, խոց եւ այլն: