Ամենաանկյալը

02/11/2009

2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՊՀ տարածքում ՀՆԱ-ի ամենաբարձր անկումն արձանագրվել է Հայաստանում: ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2009թ. առաջին 9 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 18,4%-ով, Ռուսաստանինը` 10%-ով, Բելառուսինը` 0,5%-ով: ԱՊՀ որոշ երկրներում, սակայն, արձանագրվել է ՀՆԱ-ի աճ: Օրինակ, Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է 5 %-ով, Ղրղըզստանում՝ 3,4, Տաջիկստանում՝ 1,8%-ով: