Նավթի մեկ բարելի գինը 2012 թ. կհասնի 110 դոլարի: Նման կանխատեսում է արել «VTB Capital» վերլուծական կենտրոնը, որի փորձագետների կարծիքով` 2010 թ. նավթի մեկ բարելը կարժենա 85 դոլար, 2011-ին՝ 100, իսկ 2012 թ. այն կհասնի մինչեւ 110 դոլարի: Փորձագետների կանխատեսումներով, 2010 թ. համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 3% աճի արձանագրման դեպքում միջազգային շուկայում նավթի պահանջարկը կավելանա 2,8%-ով` հասնելով օրական մինչեւ 86,5 մլն բարելի, սակայն նավթի շուկայում 2010-2012թթ. դեֆիցիտը կպահպանվի: 2010 թ. նավթի առաջարկը միջազգային շուկայում կավելանա ընդամենը 1,8%-ով: Սպասվում է, որ 2010 թ. չորրորդ կիսամյակում OPEC-ի անդամ երկրները նավթի արտահանման ծավալները օրական կհասցնեն մինչեւ 30 մլն բարելի: OPEC-ին չանդամակցող պետությունների նավթի արդյունահանման ծավալները կավելանան 1%-ով: