Հերթական սպանությունը

02/11/2009

Կիրակի օրը Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում սպանվել է հայազգի գործարար: Ոստիկանության աշխատակիցները զոհվածի մարմնի վրա հայտնաբերել են հինգ հրազենի եւ դանակի մեկ հարվածի հետքեր: «Մոտավորապես ժամը 20:00-ի սահմաններում Ներքին գործերի վարչություն հաղորդագրություն է ստացվել, որ Պալեխսկայա փողոցի թիվ 131 տան հարակից տարածքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ներքին գործերի բաժանմունքի աշխատակիցները փողոցում հայտնաբերել են 1975թ. ծնված տղամարդու մարմին, ով ժամանակավոր բնակություն էր հաստատել Մոսկվայում: Տղամարդը մահացել է նախքան օպերատիվ մարմինների ժամանումը»,- հայտնել է Ոստիկանության ներկայացուցիչը` ավելացնելով, որ զոհվածի մարմնից ոչ մեծ հեռավորության վրա կայանած է եղել «Porsche Cayenne» մակնիշի մեքենա` 999 Մոսկվայի շրջանի համարանիշով: Մեքենայի սրահում զննման ժամանակ հայտնաբերվել են արյան հետքեր, պարկուճ եւ 9 մմ տրամաչափի հրազենի գնդակ: Սպանված հայազգի գործարարի անունը չի հաղորդվում: