Մահացել է Կաթողիկոսի հայրը

28/10/2009

Երեկ 88 տարեկան հասակում մահացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրը` Գրիգոր Ներսիսյանը: Այդ մասին հայտնում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամուլի գրասենյակից: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Էջմիածնի Սբ Գայանե տաճարում: Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: