«2009 թվականի պետական բյուջեի ծախսային մասը կրկին կրճատվելու է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ այս տարվա բյուջեի ծախսային մասը հուլիսին 945 միլիարդ դրամից կրճատվել էր մինչեւ 911 միլիարդ դրամ: Հերթական կրճատման արդյունքում այն հասցվելու է 900 միլիարդ դրամի: «Տարվա վերջին այդ հստակ թիվը պարզ կլինի: Դա նաեւ կախված է կատարողականներից, դա նաեւ կախված է վարկային ծրագրերի իրականացման տեմպերից»,- ասել է Դավթյանը: