Պատվաստման շնորհիվ մարդու իմունային համակարգը վտանգավոր պաթոգենների նկատմամբ արագ արձագանքման հնարավորություն է ձեռք բերում: Պատվաստման էությունը կայանում է տվյալ պաթոգենի` շատ թույլ ձեւի ներարկման մեջ: Իմունային համակարգն անմիջապես պայքարի մեջ է մտնում դրա դեմ եւ ստեղծում հակամարմիններ: Եթե հետագայում օրգանիզմ թափանցի այդ պաթոգենի իրական ձեւը, իմունային համակարգն անմիջապես կհարվածի նրան:
Պատվաստումը նկատելիորեն իջեցրել է վարակիչ հիվանդությունների քանակն ու մակարդակն ամբողջ աշխարհում: Օրինակ` 1975թ.-ից այլեւս չկա ծաղիկ հիվանդությունը: Այսօր գոյություն ունեն 25 հիվանդության ու վարակի պատվաստանյութեր: