Կանայք շատ լավ գիտեն, որ հիգիենայի կանոններին հետեւելը երաշխավորում է գերազանց ինքնազգացողություն եւ շատ լավ տրամադրություն: Հենց այս նպատակին են ծառայում ինտիմ կոսմետիկ միջոցները: Գոյություն ունեն 2 տեսակ ինտիմ կոսմետիկ միջոցներ` հիգիենիկ եւ սեքսուալ:
Հիգիենիկ կոսմետիկայի շարքին են պատկանում ինտիմ գելերը, փրփուրներն ու քսուքները: Ի տարբերություն սովորական օճառի` սրանցով կարելի է լվանալ նաեւ լորձաթաղանթը: Ինտիմ հիգիենայի պահպանման համար խորհուրդ չի տրվում լվացվել սովորական օճառով, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ալկալիներ, որը խախտում է միկրոֆլորայի նորմալ վիճակը (սպանում է լակտոբակտերիաները) ու ճանապարհ է բացում զանազան վարակների համար: Սովորական օճառը կարող է չորության եւ նույնիսկ դիսբակտերիոզի պատճառ հանդիսանալ: Ինտիմ օճառը պետք է նորմալ վիճակում պահի լորձաթաղանթի թթվային միջավայրը`pH : Եթե տուփի վրա գրված է՝ «այն սպանում է բոլոր բակտերիաները», ապա ավելի լավ է չօգտագործել այն, քանի որ վնասակար բակտերիաների հետ մեկտեղ՝ կարող է խախտվել նորմալ միկրոֆլորան, ինչը անթույլատրելի է: Եվ անպայման պետք է հիշել, որ ինտիմ օճառները կարող են առաջացնել ալերգիա: Բանն այն է, որ այս օճառներից շատերը պատրաստվում են դեղաբույսերից, որոնք օգտագործվում են որպես հավելյալ հակաբորբոքային միջոց: Հենց սրանք էլ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա:
Սեքսուալ կոսմետիկ միջոցների թվին են պատկանում գրգռող գելերն ու քսուքները: Այս միջոցի հիմքում ընկած է արոմաթերապիան: Պարզապես այս միջոցը կարող է կախման մեջ գցել եւ տղամարդուն, եւ կնոջը, քանի որ սեռական ակտից առաջ մարդը սովոր է օգտագործել գրգռող քսուքներ, իսկ դրանց բացակայությունը կարող է հանգեցնել հոգեբանական բլոկադայի: