Այս ամառ գնալո՞ւ եք հանգստանալու եւ որտե՞ղ

27/08/2005 Աննա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախկին դաշնակահարուհի, այժմ տնային տնտեսուհի.- Այո՛, գնալու եմ հանգստանալու։ Սկզբում Բաթումի՝ մայրիկիս մոտ, հետո՝ Լոնդոն։

Պատմական գիտությունների թեկնածու, 80 տ. – Ոչ, հնարավորություն չկա։ Այսօր միայն օլիգարխներն ունեն այդ հնարավորությունը։

Գրիգորյան Նաիրա (Ֆիլհարմոնիայի հսկիչ, 36տ.). – Ոչ, հնարավորություն չկա։

Շուշանիկ Հովհաննիսյան (ուսանող, 19տ.). – Այո՛, գնալու եմ Վանաձոր՝ տատիկիս մոտ։

Հայկ Հովհաննիսյան (ապագա դեղագետ, 21տ.). – Այո՛, գնալու եմ Սեւան։

Դավիթ Չիլինգարյան (առեւտրական, 25տ.). – Ո՛չ, չեմ գնալու՝ ֆինանսական պրոբլեմների պատճառով։

Արմինե Վարդանյան (ուսանող, 19տ.). – Ո՛չ, չեմ գնալու։ Պատճառ չկա։

Սիրանուշ Մարտիրոսյան (լեզվի մասնագետ, 27տ.). – Ո՛չ, ես ամռանն աշխատում եմ։

Ժենյա Ավետիսյան (դերասանուհի). – Այո՛, գնալու եմ Արզնիի առողջարան։

Վալոդյա Աբաջյան (դերասան). – Ո՛չ, չեմ գնալու։ Այս աղավաղված աշխարհում
դերասանն իրավունք չունի հանգստանալու։ Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը՝
«Դերասանին ռոճիկ տալ՝ նշանակում է՝ ձիուն լծել արորին»։