Կենսաակտիվ հավելումները ֆուտբոլում

07/10/2009

Վերջերս տարբեր երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի շուկաները ողողվել են բազմաբնույթ կենսաակտիվ հավելումներով, որոնց գովազդային «հնարավորությունները» հիացմունք են առաջացնում. թե ինչպիսի մեծ ներուժ կա այս կարգի պրեպարատների մեջ, որքան արդյունավետ է նրանց ազդեցությունը եւ այլն։ Սակայն պետք է խոստովանել, որ առաջարկվող հավելումների տեսականուց բոլորը չէ, որ համապատասխանում են մատուցվող գովազդին եւ այն պահանջներին, որ դրվում են այս շարքի պրեպարատների առջեւ։ Առավելեւս, երբ համապատասխան հետազոտություններից հետո պարզվում է, որ հաճախ նրանք իրենց մեջ չեն պարունակում այն կարեւորագույն նյութերը, որոնք նշված են բնութագրերի մեջ։ Երկարամյա պրպտումները եւ դիտարկումները այս առումով, մեզ՝ սպորտային բժշկության հարցերով զբաղվող բժիշկներիս ցույց տվեցին, որ այս խնդիրներին պետք է մոտենալ զգուշորեն եւ որոշակի վերապահումներով։ Պատճառն այն է, որ սննդային հավելումներից քչերն են միայն, որ պարունակում են բնական, օրգանիզմին անհրաժեշտ կենսաակտիվ այն նյութերը, որոնք կարեւոր են մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիկների համար։

Ամենեւին չանտեսելով կենսաակտիվ հավելումների մյուս բարեխիղճ արտադրողների արժանիքները, երկարատեւ ուսումնասիրություններից հետո մեր ընտրությունը կանգ առավ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության կողմից արտադրվող հայրենական «ՀԵԼԻՈՏՈՆ» պրեպարատի վրա, որն անցել էր բավականին երկարատեւ կլինիկական փորձարկումներ լուրջ հեղինակություն վայելող կլինիկաներում, եւ որն առավել կարեւոր է՝ հայրենական խաղողից պատրաստված էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Բացի վերը նշվածից, այն իր մեջ ներառում է ամինաթթուների բավակա-նաչափ տեսականի, լուրջ քանակությամբ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։ Եվ վերջապես՝ պրեպարատը բավականին մատչելի է գնային առումով։ Թվարկված արժանիքները խիստ կարեւորում ենք, քանի որ մարզիկները՝ մասնավորապես ֆուտբոլիստները, որոնք կրում են ամենօրյա լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ որոնց համար խիստ կարեւոր է օրգանիզմի «կորուստների» արագ վերականգնումը, անխոս կարիք ունեն հենց այս կարգի սննդային հավելումների՝ բնական ծագումով, օրգանիզմի համար անվնաս, եւ որ մեզ համար խիստ կարեւոր է՝ որեւէ խթանիչ նյութեր չպարունակող։

«ՀԵԼԻՈՏՈՆԸ» մեր կողմից առաջարկվել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ՖԱ այն ֆուտբոլիստներին, որոնք տանում են բավականին լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Բավական է նշել, որ նրանք, սկսած մարտ ամսից մինչեւ նոյեմբեր, գրեթե 3-4 օրը մեկ անգամ մասնակցում են Հայաստանի առաջնությանը, գավաթի, ազգային հավաքականի խաղերին։ Առայժմ, մեր ձեռքի տակ չունենալով լաբորատոր հետազոտությունների արդյունքներ եւ հիմնվելով մի խումբ ֆուտբոլիստների ինքնազգացողության եւ մեր դիտարկումների վրա՝ կարելի է եզրակացնել, որ նախնական արդյունքները գոհացուցիչ են։ Ընտրվել է արդյունավետ սննդային հավելում՝ «ՀԵԼԻՈՏՈՆ»-ը, որի լավագույն դրսեւորումը վերը նշված ֆուտբոլիստների աշխատունակությունն է, դիմացկունությունը եւ ինքնազգացումը։ Այս աշխատանքները մեզ մոտ կրելու են շարունակական բնույթ, քանի որ խիստ կարեւորում ենք վերջինիս արդյունավետության արդյունքները նաեւ ձմեռային նախապատրաստման շրջանում, երբ մարզիկները կատարում են մեծ ծավալի ֆիզիկական աշխատանք։ Այս հետազոտություններից հետո մեր կողմից կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Վարդան ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բժիշկ