Ազատություն Նիկոլին

03/10/2009

Մամուլի Ազատության համաշխարհային կոմիտեն երեկ բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Նամակում մանրամասն ներկայացված է, որ Ն. Փաշինյանի մեղադրանքը լիովին անհիմն է, եւ, որ նրա նկատմամբ ներկայումս իրականացվող հետապնդումը հարված է մամուլի եւ խոսքի ազատությանը: «Մենք Ձեզ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ն. Փաշինյանին` այդպիսով ապացուցելով միջազգային հանրությանը, որ ձեր կառավարությունը իսկապես հարգում է խոսքի ազատության իրավունքը»,- ասված է Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։ Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեն իր կազմում ներառում է եվրոպական եւ ամերիկյան խոշորագույն ու հեղինակավոր թվով 44 լրագրողական կազմակերպություններ: