Անհանգստացած են

03/10/2009

Մեր տեղեկություններով` վերջին շրջանում իշխանությունները սկսել են անհանգստանալ Հայաստանից արտագաղթի ծավալներով: Բանն այն է, որ վերջին 1-1.5 տարվա ընթացքում արտագաղթածների թիվը նախկինում արձանագրվող տարեկան 15-20.000 մարդու փոխարեն զգալիորեն աճել է` հասնելով 300.000-ի: Ընդ որում, արտագաղթողներն ընդգրկում են գրեթե բոլոր տարիքային խմբերը: Այս թիվը հայտնի է նաեւ արտասահմանյան կազմակերպություններին ու դեսպանատներին, եւ այս տվյալը ներկայացրել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը` իր երկրի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ` հայտարարելով, թե Հայաստանը իսկապես լուրջ խնդիրներ ունի արտագաղթի հետ կապված եւ լրջորեն շահագրգռված է սահմանների բացմամբ: