Հնարավոր չէ ասել

03/10/2009

«Մի հետաքրքիր բան կա այսօր: ընդդիմության` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկայիս իշխանության մեջ կարծես մրցակցություն է ծավալվել, թե ով ավելի շատ զիջումներ կանի իր դիրքն ամրապնդելու համար: Այդ ստրկամտությունը, օտարամոլությունը, օտարաշինությունը կա մեր ազգի եւ նույնիսկ գիտության մեջ»,- երեկ ասել է հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը: Ըստ նրա` այն հանգամանքը, որ նախօրեին ԱԺ-ում կազմակերպված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ լսումների ժամանակ ներկաներն ընդդիմադիր գործիչների ելույթների ժամանակ ծափահարում էին, արդեն ճնշում է իշխանությունների վրա: «Դա հասարակական կարծիք է, որը բուռն կերպով արտահայտվում է, եւ եթե դա լուսաբանվի, ժողովուրդը տեսնի, անպայման ժողովրդի վրա էլ հոգեբանորեն կազդի, բայց արդյոք դա կհանգեցնի՞ որոշակի գործողությունների, թե՞ ոչ, արդեն հնարավոր չէ ասել»,- ասել է հոգեբան Նալչաջյանը: