Թույլատրել են

03/10/2009

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը սեպտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում` հոկտեմբերի 4-ին, Երեւանի 12 վարչական շրջանների փողոցներում տրանսպորտային միջոցներով երթ անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը երեկ արգելել է երթի անցկացումը` պատճառաբանությամբ, թե իրազեկման մեջ նշված հատվածներում տրանսպորտային շարժուղին խիստ ծանրաբեռնված է, եւ տրանսպորտային միջոցներով երթի անցկացումը էապես «կխաթարի Երեւանի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ եւ անանցանելի կդարձնի կենտրոնական եւ երկրորդական փողոցները, հրապարակներն ու խաչմերուկները, բարդություններ ու խոչընդոտներ կառաջացնի քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկության համար»: Միաժամանակ, քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 9-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին ՀՅԴ իրազեկումը, որը տեղի է ունենալու երթով (Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Մարշալ Բաղրամյան պողոտա-Օրբելու փողոց-Կիեւյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) եւ ավարտվելու է Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին հարակից տարածքում` հանրահավաքով: