Ուղարկել են դատարան

02/10/2009

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը երեկ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ քրեական գործով նախաքննության ավարտի մասին Ն.Փաշինյանին եւ նրա պաշտպաններին հայտնվել էր օգոստոսի 5-ին: Ն.Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 225-րդ հոդվածի 1-ին մասերով: Ն. Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանն «Ազատությանն» ասել է, որ քր.գործը վարույթ ընդունելուց հետո դատարանը 15 օրվա ընթացքում պետք է նիստ նշանակելու մասին որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը հունիսի վերջին ներկայացել էր իրավապահներին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: