Առաջընթաց կլինի՞

02/10/2009

Բաքվում պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը որքանո՞վ են փոխկապակցված` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին պատասխանել է, որ չի ուզում դատել, թե որքանով են դրանք փոխկապակցված, բայց հուսով է, որ ԼՂՀ խնդրում առաջընթաց կգրանցվի: «Ես չէի ցանկանա շահարկել արդյունավետությունը եւ ուղղվածությունը, որով ընթանում են երկու խաղաղ գործընթացները` հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ ԼՂՀ հակամարտության կարգավորումը: Բայց մենք հուսով ենք, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում այժմ նկատվող պահը կպահպանվի եւ հետագայում կարձանագրվի որպես առաջընթաց»,- ասել է Սեմնեբին: