Կընդառաջեն ուսանողներին

28/09/2009

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նախարար Արմեն Աշոտյանն ընդառաջելով վերջին շրջանում ուսանողներից ստացված` վարձավճարների գանձումների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին, սեպտեմբերի 24-ին բոլոր բուհերի ռեկտորներին ուղղված նամակով առաջարկել է ուսման վարձավճարների գանձումները կատարել մինչեւ ս/թ հոկտեմբերի 15-ը: Առաջարկվել է նաեւ մշակել ուսման վարձերի գանձման ճկուն համակարգ, որը ուսանողներին հնարավորություն կտա տարվա ընթացքում (անհատական ժամանակացույց) կատարել վճարումներ: