Թբիլիսիի լրագրողների Կովկասյան դպրոցում ուսանելու առաջարկ

23/09/2009

Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3 տեղի համար: Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ բուհի ավարտական վկայական որեւէ մասնագիտությամբ: Ուսանողները կապահովվեն կացարանով եւ կստանան կրթաթոշակ` ամսական մոտ 300 դոլար: Ուսուցումն անգլերենով է, ընդունելության քննությունը (կկայանա Երեւանում)` հարցազրույցով: Դիմորդները պետք է հանձնեն նաեւ անգլերենի իմացության թեստ (TOEFL):

Դիմորդները պետք է ներկայացնեն դիպլոմի պատճեն, լրացնեն համապատասխան դիմումի ձեւը, հիմնավորեն, թե ինչու են ցանկանում ուսանել Թբիլիսիի դպրոցում, ինչպես նաեւ ներկայացնեն երաշխավորագիր: Բոլոր փաստաթղթերը, բացի դիպլոմի պատճենից, պետք է ներկայացնել անգլերենով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2009 թ. սեպտեմբերի 26-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար գրել [email protected], կամ զանգահարել (010) 65 53 21: