Հարգելի տիկին Սեյրանյան
«168 Ժամ» շաբաթաթերթի հունիսի 23-29, 2005, թիվ 24 (41) համարում
տպագրվել է «Զգուշացեք էժան քիմիայից» հոդվածը, որի հեղինակն է Արմինե
Ավետյանը։
Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեր տպագրված հոդվածի համար, քանի
որ այն անուղղակի կերպով գովազդել է մեզ եւ Իրանի Իսլամական
Հանրապետությանը, հատկապես հոդվածի վերջին մասում նշելով այն, որ
«Պարսկական ապրանքն անվճարունակ հայ սպառողին գրավում է էժանությամբ»։
«Արտադրանքի էժանության պատճառները կարող են լինել կամ ապրանքի ցածր որակը
կամ պետական հարկերն ու տուրքերը պակաս վճարելն ու շրջանցելը»։ Այսպես է
նշվել Ձեր հոդվածում, սակայն պետք է նշենք, որ կա նաեւ մեկ այլ պատճառ։
Ընկերությունը չի հետապնդում կարճաժամկետ շահույթ։ Մեր շահույթ
հետապնդելու քաղաքականությունը կայանում է երկարաժամկետ վաճառքի ցածր
գնից։ Ուստի հավաստիացնում է Ձեզ, որ Ձեր կողմից նշված ոչ մի տարբերակը
այստեղ չի գործում։ Բացի այդ, միշտ չէ, որ թանկ ապրանքը ամենալավն է։ Թանկ
լինելու պատճառ կարող է հանդիսանալ ոչ թե ապրանքի բարձր որակը, այլ
տրանսպորտի ծախսերը կամ կարճաժամկետ շահույթ հետապնդելու նպատակը։ Այս
պարագայում լվացքի փոշու նյութը ներմուծվում է Իրանի Իսլամական
Հանրապետությունից կամ հնարավորության դեպքում արտադրվում է Հայաստանի
Հանրապետությունում։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող
ապրանքի ցածր գինը հնարավորություն է տալիս մրցակցելու նույն որակի
արտասահմանից ներկրված ապրանքների հետ։
Հարկ եմ համարում նշել, որ «Թաժ» լվացքի փոշին ամբողջովին համապատասխանում
է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին, դրա ապացույցն է
02.12.2004թ. թիվ AST-A01.A-3149-2004 համապատասխանության սերտիֆիկատը
տրված «ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից։ Միաժամանակ
յուրաքանչյուր 6 ամիս, ՀՀ Առողջապահության նախարարության ստուգումների
բաժնից հերթական փորձաքննություններ են անցկացվում։
Ընկերությունը՝ հանդիսանալով պարսկական միջոցներով ներդրված արտադրամաս,
ավելի ուշադիր եւ մանրակրկիտ է վերաբերվում բոլոր սանիտարական նորմերին ու
պահանջներին։
Համաձայն «ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բանավոր
հայտարարությամբ ընկերության լաբորատորիան 2-րդ տեղն է գրավում, եւ զիջում
է միայն «Գրանդ Քենդի»-ի լաբորատորիային։
Հոդվածում նշված է. «Որ որոշակի լվացքի փոշիներից առաջանում է ալերգիա»։
Այս հարցը նաեւ բնական երեւույթ է ոչ միայն լվացքի փոշիների, այլ օճառների
եւ շամպուների համար, այդ իսկ պատճառով շուկայում առկա են տարբեր տեսակի
լվացող նյութեր։ Ավելի ճիշտ կլիներ, որ լրագրողուհին հստակ մատնանշեր, թե
որ լվացքի փոշիներից է առաջացել ալերգիա, եւ ոչ թե բավարարվեր ընդհանուր
հայտարարությամբ։
Գործարար համբավը ձեռք չի բերվում մեկ օրվա ընթացքում, սակայն հնարավոր է կորցնել մեկ գիշերվա ընթացքում։
Ուստի խնդրում ենք համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի
8-րդ հոդվածի՝ տպագրել հոդվածի պատասխանը եւ մեր պարզաբանումները։
20.07.2005