Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրություն էր դիմել ՀՀ քաղաքացի Սամվել Թելյանը` խնդրելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված այս բաց նամակը տպագրել թերթում:
«Մեծարգո պրն նախագահ. Ես` Սամվել Իոսիֆի Թելյանս, դատապարտվել եմ ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2 կետով եւ 266 հոդվածի 4-րդ մասով, որով դատապարտվել եմ 2 տարի 3 ամսվա ազատազրկման: Ես դեռեւս կալանքի տակ չեմ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը բողոքարկել եմ ՀՀ Վճռաբեկ դատարան, որտեղ օրերս կլսվի իմ գործը: Ես զղջում եմ կատարվածի համար: Տառապում եմ հեպատիտ C մահացու հիվանդությամբ, որի պատճառով բժիշկների տվյալներով` ապրելու համար ինձ քիչ ժամանակ է մնացել: Խնամքիս տակ ունեմ 2-րդ կարգի հաշմանդամ մայր, հղի կին: Ապրում ենք սոցիալապես ծանր վիճակում, եւ ընտանիքի միակ աշխատողը ես եմ: Հարգելի պրն նախագահ, խնդրում եմ ցուցաբերել ներողամտություն եւ ներում շնորհել, քանի որ զղջում եմ կատարած սխալ քայլիս համար: Հնարավոր է, առողջական ծայրահեղ վատ վիճակի պատճառով այլեւս կալանավայրից դուրս գալու հնարավորություն չունենամ: Կանխավ շնորհակալություն»: