Համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ հունիսի 19-ի որոշման համաձայն, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սեպտեմբերի 11-ի դրությամբ ազատ է արձակվել 315 դատապարտյալ: Վճռաբեկ դատարանի փոխանցմամբ` երեկվա դրությամբ դատարանների կողմից համաներումը կիրառվել է 1074 քրեական գործերով 1208 անձի նկատմամբ: