«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը շատ նման է իշխանության դիրքորոշմանը: Սերժ Սարգսյանի վրա այսօր արտաքին ճնշումներ կան, քանի որ Ռոբերտ Քոչարյանը շատ էր ձգձգել եւ կուտակել հարցերը, որոնք էլ ժառանգել է Սերժ Սարգսյանը»,- երեկ հայտարարել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա համոզմամբ` «ամեն դեպքում արցախյան հիմնախնդիրը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ, քանի որ արձանագրություններում տարածաշրջանային վեճերին առնչվող կետ կա»: Ի դեպ, Տ. Կարապետիչն ասել է, թե իր գլխավորած կուսակցությունն արդեն գաղափարապես մոտ է Դաշնակցությանը եւ արձանագրությունների վավերացումից առաջ նախատեսում է մի շարք ակցիաների իրականացում: