Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի: Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին` զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում:
Ամեն օրվա քնի տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներին մինչեւ 12 ժամ: Թե մեծերը, թե փոքրերը, ճիշտ կլինի, որ քնեն օդափոխված սենյակում: Բարձը պետք է փափուկ, հարթ ու փոքր լինի, որպեսզի արյան հոսքը դեպի գլխուղեղ հեշտ ու ճիշտ լինի: Բայց փափուկ ներքնակի վրա քնելն այնքան էլ ճիշտ չէ, ավելի լավ է քնել կոշտ ներքնակի վրա: Այն թույլ է տալիս կարեւոր նշանակության օրգանների թուլանալուն եւ լավացնում է արյան շրջանառությունը: Երբեմն քնի խանգարման պատճառը ոչ թե հիվանդությունն է, այլ ռեժիմի խանգարումը, դրա համար պետք չէ արագ դիմել քնաբերի օգնությանը: Որքան էլ որ անքնությունը երկարատեւ է, դրա դեմ կարելի է պայքարել: Առաջին պայմանն այն է, որ պետք է երեկոյան պառկել ու առավոտյան վեր կենալ միշտ նույն ժամին: Պետք չէ երեկոյան կամ գիշերը զբաղվել լուրջ մտավոր աշխատանքով: Իսկ ծխողներին հատուկ խորհուրդ է տրվում վերջին սիգարետը վառել քնելուց երկու ժամ առաջ: Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում կուշտ ուտել, կարելի է բավարարվել թեթեւ կաթնամթերքով: Անքնությանը շատ օգնում է նաեւ մաքուր օդը, այնպես որ, պետք չէ վախենալ քնել բաց օդանցքով: Քնաբեր պրեպարատներ կարելի է ընդունել միայն բժշկի խորհրդով, քանի որ դրանք այնքան էլ անվնաս չեն:
Անքնության ժամանակ շատ օգնում է, երբ գլխի տակ դրված բարձի տակ դրվում է փոքրիկ բարձիկ` լցված տարբեր խոտաբույսերով:
Բարձիկի մեջ կարելի է լցնել գայլուկի (խմել), խորդենու (գեռան), խնկածաղկի (դուշիցա), ձարխոտի (պապոռոտնիկ), դափնու (լավռ), թփակաղնու (օռեշնիկ) չորացրած տերեւներ: Այս միջոցը իր մասին արագ զգացնել կտա: Երբ ամեն ինչ կարգին է, կարելի է բարձիկը պահել: Պարտադիր չէ բարձիկը դնել բարձի տակ, այն կարելի է կախել նաեւ գլխավերեւում:
Հանգիստ քուն կարելի է ապահովել երեկոյան խմելով 1 բաժակ կաթ: Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես այն խմել օրվա երկրորդ կեսին, եւ ցանկալի է՝ 1 թեյի գդալ մեղրով ու փոքր կումերով (փորձված միջոց է):