Սալորը վերադարձնում է երիտասարդությունը

27/08/2009

Սալորը եւ սեւ սալորը շատ հարուստ են A, C, E վիտամիններով: Մրգի այս տեսակը չեզոքացնում է այն բոլոր ագրեսիվ մասնիկները, որոնք «մեղավոր են» վաղաժամ ծերացման համար: Սալորի օգնությամբ օրգանիզմից դուրս են գալիս շատ թունավոր նյութեր, եւ լավանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: