Օգնություն` անքնությամբ տառապողներին

27/08/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի: Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին` զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում:

Ամեն օրվա քնի տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներին մինչեւ 12 ժամ` ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնի: Ավելի լավ է քնել լավ օդափոխված սենյակում ու ազատ գիշերազգեստով: Բարձը պետք է փափուկ, հարթ ու փոքր լինի, որպեսզի արյան հոսքը դեպի գլխուղեղ հեշտ ու ճիշտ լինի: Բայց փափուկ ներքնակի վրա քնելն այնքան էլ ճիշտ չէ, ավելի լավ է քնել կոշտ ներքնակի վրա: Այն թույլ է տալիս կարեւոր նշանակության օրգաններին թուլանալ, եւ լավացնում է արյան շրջանառությունը: Եթե ուզում եք առողջ սիրտ ու ամուր նյարդային համակարգ ունենալ, պետք է կեսօրվա հատվածում փորձել հանգստանալ: Երբեմն քնի խանգարման պատճառը ոչ թե հիվանդությունն է, այլ ռեժիմի խանգարումը, դրա համար պետք չէ արագ դիմել քնաբերի օգնությանը: Որքան էլ որ անքնությունը երկարատեւ է, դրա դեմ կարելի է պայքարել: Առաջին պայմանն այն է, որ պետք է երեկոյան պառկել ու առավոտյան վեր կենալ միշտ նույն ժամին: Պետք չէ երեկոյան կամ գիշերը զբաղվել լուրջ մտավոր աշխատանքով: Իսկ ծխողներին հատուկ խորհուրդ է տրվում վերջին սիգարետը վառել քնելուց երկու ժամ առաջ: Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում կուշտ ուտել, կարելի է բավարարվել թեթեւ կաթնամթերքով: Անքնությանը շատ օգնում է նաեւ մաքուր օդը, այնպես որ պետք չէ վախենալ քնել բաց օդանցքով: Քնաբեր պրեպարատներ կարելի է ընդունել միայն բժշկի խորհրդով, քանի որ դրանք այնքան էլ անվնաս չեն:

Անքնության ժամանակ շատ օգնում է, երբ գլխի տակ դրված բարձի տակ դրվում է փոքրիկ բարձիկ` լցված տարբեր խոտաբույսերով:

Բարձիկի մեջ կարելի է լցնել գայլուկի (ւՎպսՖ), խորդենու (չպՐՈվՌ), խնկածաղկի (ՊցՔՌՓՈ), ձարխոտի (տՈտՏՐՏՑվՌՍ), դափնու (սՈՉՐ), թփակաղնու (ՏՐպՔվՌՍ) չորացրած տերեւներ: Այս միջոցը իր մասին արագ զգացնել կտա: Երբ ամեն ինչ կարգին է, կարելի է բարձիկը պահել: Պարտադիր չէ բարձիկը դնել բարձի տակ, այն կարելի է կախել նաեւ գլխավերեւում:

Հանգիստ քուն կարելի է ապահովել՝ երեկոյան խմելով 1 բաժակ կաթ: Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես այն խմել օրվա երկրորդ կեսին եւ ցանկալի է՝ 1 թեյի գդալ մեղրով ու փոքր կումերով:

Հին Եգիպտոսի, Հունաստանի ու Հռոմի բժիշկները կաթն անվանում էին «կյանքի աղբյուր», «կյանքի հյութ», «սպիտակ արյուն»: Հանգիստ քնելու համար խորհուրդ է տրվում 25 գ գայլուկի չորացրած տերեւները 0,5 բաժակ սպիրտի մեջ լցնել ու 1 շաբաթ թողնել մթության մեջ ու խմել 1թեյի գդալից օրվա մեջ 2-3 անգամ` հատկապես քնելուց առաջ: