Ուղեղի reStart

21/08/2009

ԱՄՆ-ում` Microsoft ձեռնարկության շտաբ-բնակարանից ոչ հեռու բացվել է առաջին վերականգնողական կենտրոնը, որտեղ հնարավոր է բուժվել ինտերնետ-կախվածությունից: Heavensfield Retreat Center կլինիկան միաժամանակ կարող է ընդունել 6 հիվանդների, ում մասնագետները կառաջարկեն անցնել reStart անունը կրող հատուկ կուրսը` համակարգչային խաղերից, ինտերնետից եւ նույնիսկ SMS հաղորդագրություններից ունեցած կախվածությունից բուժվելու համար: Վերականգնողական ծրագիրը նախատեսված է անցկացնել 45 օրում: Բուժման կուրսը կազմում է 14,5 դոլար` չհաշված ամենօրյա ծախսերը: Ինտերնետային կախվածություն ունեցող որոշ մարդիկ արդեն հաշվել են, որ այդ գումարը կբավարարի ավելի քան հազար ամիս World of Warcraft-ի խաղային ծրագրերին գրանցվելու համար, ինչից կախվածություն ունենալու համար էլ հենց նրանց առաջարկում են բուժվել Heavensfield Retreat Center-ում: