Գո՞րծ են հարուցել

20/08/2009

Մեր տեղեկություններով, Արմավիրի մարզում տեղակայված «Չոբանքյարա» կոչվող զորամասերից մեկում երկու զինվորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «ծառայությունից խուսափելու նպատակով առողջությանը վնաս հասցնելու» մեղադրանքով. նրանք ինքնասպանության փորձ են կատարել: Զինվորներին սպառնում է 1.5 տարի ծառայություն կարգապահական գումարտակում, որի հետեւանքով նրանց ծառայության ընդհանուր տեւողությունը կկազմի 3.5 տարի: Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նա ասաց, թե այս պահին նման տեղեկություն չունի, եւ որ գրավոր հարցման դեպքում կճշտի Դատախազությունից: