Հարձակվել են

20/08/2009

Օգոստոսի 16-ին Մոսկվայում` «Պոլյարնի» կինոթատրոնի մերձակայքում, 18-20 տարեկան երկու ծայրահեղականներ հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիներ, մոսկվայաբնակ հայազգի Գեորգի Մուկանյանի եւ ազգությամբ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա: Ռուսաստանի Հայերի միության տեղեկատվական ծառայության փոխանցմամբ` տուժած աշակերտների պնդմամբ` նրանք խաղաղ զբոսնելիս են եղել փողոցով, երբ հայտնվել են երկու ծայրահեղականներ, ովքեր սկսել են իրենց վիրավորել, իսկ այնուհետեւ հարձակվել տղաների վրա: Շնորհիվ նրա, որ տղաները զբաղվում են սպորտով, նրանց հաջողվել է հակահարված հասցնել հարձակվողներին` չնայած տարիքային եւ ֆիզիկական տարբերությանը: Հարձակման հետեւանքով դեմքին հասցրած վերքի պատճառով Գեորգի Մուկանյանը ստիպված է եղել դիմել մանկական բուժկենտրոն` համապատասխան բուժօգնություն ստանալու համար: Ասլամբեկը եւս մարմնական վնասվածքներ է ստացել: Դեռահասների եւ ծայրահեղականների միջեւ ծայր առած ծեծկռտուքը նկատել էր անցնող ոստիկանական պարեկային մեքենան, որին տեսնելիս հարձակվողները դիմել են փախուստի: Ոստիկաններին չի հաջողվել բռնել չարագործներին: